05.04.2019թ. Միջոցառումը նվիրված է Արցախյան ազատամարտին և Ապրիլյան քառօրյա պատերազմին

Միջոցառումը նվիրված է Արցախյան ազատամարտին և Ապրիլյան քառօրյա պատերազմին

․․․ՈՒզում ես խաղաղություն՝ պատերազմիր։
Պատերազմում՝ ինչպես պատերազմում․․․

 Այն կերտում է մեր ապագան, պատմության էջերը լրացնում կորուստներով, արցունքներով, հաղթանակներով և մշտապես պայքարի ոգեկոչմամբ։
Քանի կա ազգը, նրա կենսագրությունը չի ավարտվում և չի գրվում, ինչպես չեն գրվում այն հերոսների կենսագրությունները, որոնց կյանքը շարունակվում է երկնքում, իսկ ոգին՝ սավառնում մեր անառիկ բարձունքներում։
․․․Նրանք անմահ են։
Անմահության ճանապարհով գնաց ազգի սերուցքը։  Սեփական կյանքի փոխարեն՝ Հաղթանակ, Հավերժական փառք, մեր կյանքը։
Ավաղ, ոչինչ հետ չի գալիս։

Այդ հայորդիներից էին մեր դպրոցի շրջանավարտներ, Արցախյան ազատամարտի հերոս Կարեն Պողոսյանը և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Մանվել Գևորգյանը։
Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք բոլոր գարունները, որ ծաղեն ծիրանի ծառերը,  որ լինի ապրելու ապրիլ...

Բարձունքը մերն է, տղերքը չկան, 
Տղերքն ավելի բարձրում մնացին։
Դիպան աստղերին, աստղերը հանգան։
Բարձունքը մերն է, տղերքը չկան․․․

Դպրոցի տնօրեն Ա․ Թորոսյանն իր երախտագիտության խոսքն ասեց ազատամարտի հերոսներին, նրանց ընտանիքներին։ Նա բարձր գնահատեց աշակերտների կատարած աշխատանքը, որը անցում էր Արցախյան ազատամարտից մինչև քառօրյա պատերազմ։






Դրվագներ ցերեկույթից
/մասնակվում են 10, 11, 12-րդ դասարանների աշակերտները/
Աշակերտները  ներկայացան ասմումքով, երգով, պարով։ Ցուցադրվեցին սահիկաշարեր և տեսաֆիլմեր, որը ակնարկ էր հերոս տղաների մասին։


















Նիկոլայ Պողոսյանը պատմում է որդու՝ Կարենի մասին

Մանվել Գևորգյանի մայրը՝ Նաիրա Գևորգյանը







Պարոն Ա․ Թորոսյանը պատվոգրեր է հանձնում Կրակային պատրաստվածությունից աչքի ընկած աշակերտներին`
Ասլանյան Վրույր /12-րդ դաս./
Վարժապետյան Եվա  /12-րդ դաս./
Գոգինյան Էրիկ   /12-րդ դաս./
ՆԶՊ ուսուցիչ Ա․ Այվազյան




Comments