25.04.2019թ. ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ, Մայիսի 1-ին ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի անդամները Երևանի Կենդանաբանական այգում կաշխատեն որպես գիդ,

1. ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ

Աշակերտներին հանձնարարված է՝
1. Ստեղծել դպրոցը ներկայացնող սահիկաշար
2. Ստեղծել դպրոցի լոգոն

Մասնակցում են 10-րդ դասարանցիները
Ծրագրի ղեկավարներ՝ Խ. Թորոսյան, Ք. Գևորգյան






2. Մայիսի 1-ին ,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի անդամները Երևանի Կենդանաբանական այգում կաշխատեն որպես գիդ

,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակի աշխատանքներն իրականացվում է Համագործակցություն հարակից դպրոցների հետ և  eTwinning-ը միջազգային համաեվրոպական դպրոցական ծրագրի շրջանակներում:

Կենդանաբանական այգու բացման օրը՝ մայիսի 1-ին  186 հիմնական դպրոցի և մեր աշակերտները հանդես կգան որպես գիդ՝ այցելուներին ներկայացնելով տարբեր կենդանատեսակների մասին հետաքրքիր տեղեկություններ:  
Խմբակի անդամներին հանձնարարված էր ընտրած կենդանատեսակի մասին պատրաստել սալիկաշար, որը կպատմի տվայալ կենդանու ծագումը, առանձնահատկությունները, տարածվածությունը և այլ մանրամասներ: 
Այսօրվա հանդիպմանը՝
1. Աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստած պրեզենտացիաների ավարտուն տարբերակը
2. Պրեզենտացիաները տեղադրվեցին  eTwinning առցանց տարածքում

,,Վիրտուալ կենդանաբանական այգի,, խմբակը 2011 թ. համագործակցում է Երևանի Կենդանաբանական այգու հետ:




Խմբակի աշխատանքներն իրականացնում են Կենսաբանության և քիմիայի ուսուցիչներ
Շ. Ղուլիջանյանը /186հիմն. դպրոց/ և Մ. Ապրեսյանը /198 ացվագ դպրոց/


Comments