11.04.2019թ. Դերային խաղ /թեման՝ Հեթում Առաջին/, Պատմության մեթոդական միավորման նիստ / վարում է ՄՄ նախագահ Ս. Խաչատրյանը/, Դասղեկի ժամ /թեման՝ ,,Մասնագիտական կողմնորոշում,, /ֆիլմի դիտում, այցելություն ԲՈՒՀ-եր/, Դասղեկների կողմից դասալսումների քննարկում

1. Դերային խաղ /թեման՝ Հեթում Առաջին/


Թեման՝ ,,Հեթում Առաջինի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը,,
Դասարան՝ 11-րդ
Ուսուցիչ՝ Ա.

Դասի փուլերը
1. Աշակերտները ուսուցչի մասնակցությամբ և ուղղորդմամբ ամփոփեցին թեման՝ մեկնաբանելով Հեթում Առաջինի գահակալության /1226-69թթ./կարևոր իրադարձությունները.
- Երկրի /Կիլիկիայի/ տնտեսական զարգացումը 
- Ամենանշանավոր քայլը ըստ աշակերտների
- Հարաբերությունները մոնղոլների և Իկոնիայի սուլթանության հետ
- Պայմանագիր - ռազմական դաշինք

2. Աշակերտները պատահականության սկզբունքով ընտրեցին իրենց դերերը
Դերեր՝ 
Գունդստաբլ
պայլ
կաթողիկոս
կանցլեր
հայ նախարար
քաղաքի հայ բնակիչ
քաղաքի մահմեդական բնակիչ
առևտրական
արհեստավոր
քրիստոնյա հոգևորոկան
մահմեդական հոգևորական
խաչակիր ասպետ
խարչակիր հոգևորական
գյուղացի
 


3. Դերային խաղ

Հեթում Առաջինի վարած արտաքին և ներքին քաղաքանությունը աշակերտներն այսօր մեկնաբանեցին դերային խաղի միջոցով: 
Րոպեներ անց նրանք մտան դերի մեջ և իրենց պատկերացրեցին նույն ժամանակահատվածում:






2. Պատմության մեթոդական միավորման նիստ / վարում է ՄՄ նախագահ Ս. Խաչատրյանը/

Օրակարգում՝ 
,,Ցեղասպանություն,, թեմայով բաց դաս

Որոշվեց՝
1. Ձևավորել 4 խումբ 10-րդ դասարաններից
Հանձնարարվեց պատրաստել ,,Ցեղասպանություն,, թեմային առընչվող պրեզենտացիաներ:
. Ցեղասպանության փուլերը
. Ինքնապաշտպանական մարտեր
. Նեմեսիս
. Մեծ տերությունների վերաբերմունքը  ցեղասպանությանը
2. Կազմել հարցադրումներ ՏՀՏ գործիքների կիրառմամբ /LearningApps/:
3. Խմբերին տրվելու է քննարկման հարց ըստ իրենց պատրաստած պրեզենտացիաների:








3. Դասղեկի ժամ
/թեման՝ ,,Մասնագիտական կողմնորոշում,,
 /ֆիլմի դիտում, այցելություն ԲՈՒՀ-եր/

Դասարան՝ 10-դ /ֆիզմաթ և կենաքիմիայի հոսք/
Դասղեկ՝ Լ. Թորոսյան
Աշակերտները դիտեցին ֆիլմեր տնտեսագետի, ծրագրավորողի, իրավաբանի, բժշկի, շինարարի մասնագիտությունների մասին:
Տնտեսագետի մասնագիտություն, Ծրագրավորողի մասնագիտություն, Իրավաբանի մասնագիտություն, Բժշկի մասնագիտություն, Շինարարի մասնագիտություն:
Դիտումից հետո կազմակերպվեց քննարկում, որի ընթացքում աշակերտները նշեցին, որ իրենք մասնագիտությունը տեսան այլ տեսանկյունից և հասկացան, որ մասնագիտության մասին իրենք ունեին միակողմանի պատկերացումներ՝ միայն մեկ ուղղության մասին տեղեկություն։




Աշակերտները քննարկում են թեման

Ադամյան Ռուզաննա 10-դ
-Այս տեսահոլովակը դիտելիս՝ ավելի ամրապնդեցի գիտելիքներս: Ինձ համար սա շատ կարևոր էր: Ծրագրավորողի մասնագիտությունը մեր օրերում անհրաժեշտ է, այն ամենուրեք է: Յուրաքանչյուր տեխնիկա պահանջոմ է ծրագրավորում: Ճիշտ է, ոչ բոլորն են դառնալու ծրագրավորող, սակայն գիտելիքներ պետք է ունենան բոլորը:

Հովհաննիսյան Մերի /10-դ/
- Նայելով ֆիլմը՝ հասկացա, որ ցանկացած մասնագիտություն ունի իր դժվարությունները: Խոսքս բժշկի մասնագիտության մասին էր: Կարող եմ ասել, որ դա ինձ համար ամենաբարդ և ամենավախենալու մասնագիտություններիc է: Լրջությունը կայանում է նրանում, որ քեզնից է կախված դիմացինի կյանքը: 
Ինչ էլ , որ դառնաս՝ ինժեներ, շինարար, բժիշկ,...պետք է դրսևորվել լավագույնս:

Հակոբյան Աննա /10-դ/
- Այս տեսանյութն ինձ շատ օգնեց մասնագիտության ընտրության հարցում: Ես արդեն կարող եմ կայացնել իմ որոշումը: Այս ֆիլմերում հնչած խորհուրդներին կարող են հետևել բոլորը, այն շատ օգտակար է: Ես ընտրել եմ ծրագրավորողի մասնագիտությունը: Ֆիլմը դիտելիս՝   հասկացա, աշխարհում ծրագրավորողների կարիք շատ կա: Ես իմ պարտքն եմ համարում լինել լավ մասնագետ և հայրենիքիս պիտանի մարդ դառնալ:

4. Դասղեկների կողմից դասալսումների քննարկում

Դասալսումներն իրականացվում եմ Հայոց պատմության դասաժամերին ,,Անցած նյութի կրկնությունը,, թեմայով:
Քննարկմանը ներկա են դասղեկները, դասավանդող ուսուցիչները, Պատմության ՄՄ նախագահը, տնօրենի տեղակալը:


    





Comments