«ՀաջՕղակ» կրթական ծրագրի մասնակցության հայտերի ընդունում

Գրանցվել մասնակցելու համար

Ալիք երիտասարդական նախաձեռնությունը (ԱԵՆ) հրավիրում է Երևանի հ.198 ավագ դպրոցի աշակերտներին մասնակցելու «ՀաջՕղակ» կրթական ծրագրին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլ-մայիս ամիսներին:
«ՀաջՕղակ» կրթական ծրագրի դասընթացների հիմքում դրված են մասնագիտական կողմնորոշման, անձի ինքնաճանաչման և ինքնգնահատման, ժամանակի կառավարման հմտությունների ուսուցումը, հաղորդակցման էթիկայի, ստեղծագործական և քննադատական մտածողության, մեդիագրագիտության հիմունքները և հասարակական ու համայնքային ակտիվության խթանման մոտեցումը։
Դասընթացներն ընդգրկում են շաբաթական երկու հանդիպում՝ թրեյնինգների, սեմինարների, ինտերակտիվ քննարկումների, խաղերի,գործնական աշխատանքների և ուսումնաճանաչողական այցերի տեսքով:
Պարապմունքները կիրականացվեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Համայնքը ԵՍ եմ» երիտասարդ համայնքային առաջնորդների 5-րդ ճամբարի մասնակից, դպրոցի 2016թ.-ի շրջանավարտ Ալինա Գրիգորյանի կողմից:
Մասնակցության կարգը
«ՀաջՕղակ» կրթական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։
Վերջնաժամկետից ուշ ներկայացված, թերի և ոչ հայատառ լրացված հայտերը չեն դիտարկվի:
Մասնակցության պայմանները
2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կիրականացվեն ծրագրի թեմատիկ դասընթացները, որից հետո մասնակիցները կմշակեն համայնքային զարգացման գաղափարներ և կաշխատեն այդ գաղափարները ծրագրեր դարձնելու շուրջ։ Համայնքային զարգացման ծրագրերը կիրականացվեն ամռան ամիսների ընթացքում:
Մասնակցությունը ծրագրին անվճար է, իսկ դասընթացներին ամբողջությամբ մասնակցելը և համայնքային զարգացման ծրագիր իրականացնելը պարտադիր է:
Դասընթացների ամբողջ ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած և համայնքային զարգացման ծրագրերը պատշաճ իրականացրած մասնակիցները կստանան հավաստագրեր և հնարավորություն կունենան համալրելու երիտասարդական նախաձեռնության անդամների և կամավորների շարքերը:
Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի տրամադրված էլեկտրոնային հասցեի կամ բջջ. հեռախոսահամարի միջոցով:
Հարցեր ունենալու դեպքում կարող եք նամակ ուղարկել aliqyouthinitiative@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «ՀաջՕղակ» կրթական ծրագիր կամ զանգահարել 098 23 44 01 հեռախոսահամարով:

Comments