Համայն հայության ուխտատեղի Ծիծեռնակաբերդ

Համայն հայության ուխտատեղի Ծիծեռնակաբերդ


Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ իրենց սրբազան պարտքն են համարում այցելել հուշակոթող և ծաղիկներ դնել հավերժական կրակի մոտ ի հիշատակ դարի մեծագույն ոճրագործության զոհերի:



ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ

ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ



Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ,
թե՞ կերպաձևված շիրմաքարերը:
Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում,
թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը:
Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել,
թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել
դարեր ալեծեծ այս լեռնակղզում...
Սակայն ես այսօր և ամենայն օր
մշտական վշտով նրա՛նց եմ ողբում,
ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ,
ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ...
                  -Ողբամ մեռելո՛ց,
                  անթա՛ղ մեռելոց:

Ես ինչ իմանամ, և այդ ով կասի,
թե ով էր արդյոք այն առաջինը, 
ում սպանեցին,
այն առաջինը,
որ ընդամենը դեռ միավոր էր:
Բայց միավորի կողքին շարվեցին նոր-նոր զերոներ, 

և զերոների թիվն անցավ հինգից ու հասավ վեցի`
կես միլիոն
ու 
մեկ,
մեկ միլիոն 
ու 
կես,
և ամենքն անպարտ,
 և ամենքն` անմեղ...
-Ողբամ մեռելոց,
միլիոն մեռելոց:











Comments