30.11.2016թ.
1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Պատմության ուսուցչուհի Ա. Ասլիբեկյան/ 2. ԵՊՄՀ - ի Սկզբնական կրթության ֆակուլտետի բանավեճի ակումբ, մասնակցում են նույն ֆակուլտետի ուսանողները և մեր դպրոցի 10 և 11-րդ դասարանների աշակերտները 3. Դասղեկի ժամ 12-4 դասարանում /դասղեկ` Ա. Մելիքյան/ 1. Ուսուցչի մեկ օրը դպրոցում /Պատմության ուսուցչուհի Ա. Ասլիբեկյան/ Ավարտել է ԵՊՀ -ի Պատմության ֆակուլտետը 2006 թ.-ին գերազանցության դիպլովով` ուսուցչի որակավորմամբ: Մանկավարժական գործունեության ընթացքում մասնակցել կրթական ոլորտում տարբեր վերապատրաստումների, ստացել է հավաստագրեր, պատվոգրեր, շնորհակալագրեր: - Ինձ համար ուսուցչի օրինակ դարձավ իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, ով օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով, անսպառ գիտելիքներով: Նա սիրով փոխանցում էր իր գիտելիքները և մղում ինքնուրույն հետազոտական աշխատանքի: - Ուսուցիչ լինելն ինձ հա...