Նոյեմբերի
11-14 Երևանում տեղի ունեցավ ԱՐԵՎՈՐԴԻ միջազգային բնապահպանական
փառատոնը: Երևանի տարբեր կինոսրահներում կազմակերպվեցին բնապահպանական
արդի հիմնախնդիրները ներկայացնող
ֆիլմերի ցուցադրություններ: Ֆիլմերը նկարահանված էին տարբեր երկրների և ազգությունների ժողովուրդների
կողմից և ներկայացվում էին հայերեն տիտրերով: Առաջիկա 3 տարիների ընթացքում ֆիլմերը համացանցում չեն ներկայացվելու: Երևանի 198 ավագ դպրոցի ՎԻՐՏՈՒԱԼ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ խմբակի սաները Երևանի կենդանաբանական այգու հետ համագործակցության շրանակներում
ստացան կինոսրահներից
մեկում ֆիլմի ցուցադրության հրավեր : Խմբակի սաներն այցելեցին Մաս մեդիա կնոսրահ, դիտեցին՝
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՐԿՏԻԿԱՅԻ
ՄԱՍԻՆ
ԹԱՆԱՎԱՇ ֆիլմերը:
Մինչ ցուցադրությունը այգու աշխատակիցը ներկայացրեց
փառատոնի կազմակերպման
նպատակը, ինչպես նաև ցուցադրվող ֆիլմերի ստեղծման պատմությունը
և նպատակը: Երեխաները մեծ ոգևորությամբ
դիտեցին ֆիլմերը և շատ ակտիվ կիսվեցին տպավորություններով ու մասնակցեցին վերջում կազմակերպված
քննարկմանը:
Comments
Post a Comment