2016
թվականի նոյեմբերի
24-25-ին << Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի>> կողմից
կազմակերպված <<Դասղեկների վերապատրաստման դասընթացին>> մասնակցեցին
մեր դպրոցի դասղեկները՝ Ն. Հովսեփյանը, Ն. Թորոսյանը, Գ. Գևորգյանը և
Ա. Մելիքյանը: Դասընթացը տևեց երկու օր. այն վարում էին Կրթական
ծրագրերի կենտրոնի ենթաբաղադրիչի ղեկավար Կարեն Մելքոնյանը և հիմնադրամի աշխատակից Նունե Դավթյանը:
Սեմինարին մասնակցում էին ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից
եկած դասղեկներ և փոխտնօրեններ: Դասընթացի առաջին օրը խոսվեց դասղեկի
և ուսումնական հաստատությունում նրա ունեցած դերի մասին: Կ. Մելքոնյանը իր ներածական
խոսքում ներկայացրեց դասղեկի հիմնական գործառույթները, խոսվեց դասղեկի աշխատանքի
սկզբունքների, ձևերի մասին, իսկ Ն. Դավթյանը խոսեց փոփոխվող ժամանակներում
դասղեկի դերի ու նշանակության մասին: Սեմինարի երկրորդ մասում խոսվեց
դասարանի ղեկավարին ներկայացվող օրենսդրական պահանջների մասին: Օրվա ամփոփումը
կազմակերպվեց իրավիճակային հարցադրումների ու դասղեկների կողմից ներկայացվող
պատասխանների քննարկումներով:
Երկրոդ օրը ևս հագեցած էր, քննարկվող թեմաները՝ բազմաբնույթ և բազմաբովանդակ՝ <<Ուսումնական
հաստատության զարգացման ծրագիրը՝ որպես դասղեկի աշխատանքի պլանավորման
ուղեցույց >>, <<Համագործակցություն դասարանում դասավանդող մյուս
ուսուցիչների և ղեկավարության հետ>>, << Դասարանում առողջ
բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը>>, << Դասղեկը որպես
կազմակերպիչ, դասղեկի ժամը դասարանը որպես դաստիարակչական աշխատանքի կարևորագույն
միջավայր>>: Սեմինարը ամփոփվեց դաստիարակչական
աշխատանքների փորձերի ներկայացմամբ, ներկաները կիսվեցին իրենց փորձով ու
լավագույն օրինակներով:
Comments
Post a Comment