Նոյեմբերի 10-ին թիվ 198 ավագ դպրոցում կայացավ ցուցահանդես-մրցույթ
հարակից 2 հիմնական դպրոցների՝ թիվ 186 և թիվ
197 աշակերտների միջև:Մասնակցում էին նաև թիվ 198 ավագ դպրոցի 10-4 (կ/ք) հոսքի աշակերտները:
Միջոցառման թեման՝<<Լոռու
մարզն>> էր:
Մասնակիցներին բաժանել էին 4 խմբերի:Յուրաքանչյուր խումբ պետք է
ներկայացներ 1 պաստառ և 1 սալիկահանդես/պրեզենտացիա/:Խմբերից
մեկը ոսումնասիրել էր Լոռու մարզի աշխարհագրությունը-ղեկավար՝ Ֆ. Միրոյան:Երկրորդ խումբը
՝Լոու մարզի քիմիական արդյունաբերությունը-ղեկավար՝ Մ.Ապրեսյան:
Լոռու մարզը ֆիզիկայի տեսանկյունից ուսումնասիրել էր 3-րդ խումբը –ղեկավար՝Կ.Ադամյան և 4-րդ խումբը ՝Լոռու մարզի բուսական և կենդանական աշխարհը-ղեկավար՝ Լ. Բալայան:Ամեն
շաբաթվա հինգշաբթի օրը աշակերտները այցելում էին 198 ավագ դպրոց և ղեկավարների օգնությամբ
կատարում աշխատանքները:
Աշակերտները այնքան ոգևորված էին,որ բացի հինգշաբթի օրից ամեն օր
այցելում էին 198 դպրոց աշխատանքները շարունակելու և միմյանց հետ շփվելու համար:
Ժյուրիի կազմում էին թիվ198
ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի՝տիկին Ն.Թորոսյանը, թիվ 186 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի՝տիկին Մարտիրոսյանը,կենսաբան՝տիկին
Ղուլիջանյանը,քիմիայի ուսուցչուհի՝տիկին Բաղդասարյանը:
Բոլոր խմբերը հերթով ներկայացրեցին
իրենց մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքները:Չորս խմբերն էլ պատրաստել էին մեկական
սալիկահանդես ընտրված առարկաներից:Աշխարհագրության , ֆիզիկայի և քիմիայի խմբերը պատրաստել
էին գեղեցիկ պաստառներ,իսկ կենսաբանության խումբը՝գիրք Լոռու մարզի բուսական և կենդանական
աշխարհը տարվա չորս եղանակներով:Գրքի մի էջը
նվիրել էին Հ. Թումանյանին,քանզի ինչպես նշվեց միջոցառման ժամանակ .խոսել Լոռու մարզից
և չհիշել Մեծն գրողին աններելի կլիներ:Աշակերտները արտասանեցին <<Լոռեցի Սաքոն>> պոեմից մի հատված,և
այդ ամենը ներկայացվում էր <<Անուշ>> օպերայի երաժշտության տակ:
Այսպես ներկայացվեց
մեր հրաշք Լոռին:
Ժյուրիի անդամները
արտահայտեցին իրենց գոհունակությունը և նշեցին , որ այս մրցույթում բոլոր խմբերը հաղթող
են : Երեք մասնակից
դպրոցներին 198 ավագ դպրոցի տնօրինության կողմից շնորհվեցին պատվոգրեր,մասնակցության
վկայականներ և շնորհակալագրեր մրցույթին ակտիվ մասնակցելու համար :Հարակից դպրոցների
ուսուցիչներն ու աշակերտները գրեցին իրենց կարծիքը միջոցառման վերաբերյալ:
Նման միջոցառումները
ունենում են դրական նշանակություն:Բացի ստացած գիտելիքներից ,աշակերտների միջև ստեղծվում
է մտերմություն,ընկերություն,որը կարևոր է հիմնական և ավագ դպրոցների շարունակական
կապը պահպանելու համար:Նման աշխատանքները պետք է կրեն պարբերական բնույթ:
Comments
Post a Comment