09.11.2016թ.

Այսուհետ մեր կայքը կներկայացնի ուսուցիչներին դպրոցի աշխատանքային հատվածում, որտեղ դասաժամերից բացի նրանք իրականացնում են կրթական համակարգին վերաբերվող տարբեր գործընթացներ:

 Այսօվա ընտրությունը պատմության պատմության երիտասարդ ուսուցչուհի Լ. Գրիգորյանն է, ով հաճախ է երևացել մեր կայքում և որպես դպրոցի շրջանավարտ, և որպես պատմության ուսուցիչ և տարբեր դպրոցական ծրագրերի կազմակերպիչ:

Այսօր հայոց պատմության երկու դասաժամը 12-2 դասարանում ընթացավ ծրագրի համաձայն. առաջին ժամին կազմակերպվեց թեմատիկ գրավորների  նախապատրաստական աշխատանքներ. շտեմարանից ընտրվել էին հարցեր, որի հիման վրա կազմվել էր ԹԳԱ-ն:



Երկրորդ և չորրորդ դասաժամերի միջակայքում ուսուցիչը պատրաստվում է <Առաջին անգամ ընտրող > ծրագրի մեկնարկին: Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, իսկ ընտրությունների  վեջնական արդյունքը կտեսնենք նոյեմբերի 18-ին:
Այսպիսով` սպասվում է համադպրոցական ընտրություն և ընտրախաղ, որով կընտրվի Աշակերտական խորհրդի նախագահ:

<Առաջին անգամ ընտրող>  ծրագրի նախապատրաստական 
աշխատանքները հասարակագիտության ուսուցչի հետ






Լ. Գրիգորյանը յուրաքանչյուր դասարանում հայտարարում է այսօրվա
կայանալիք ծրագրի մեկնարկի ժամը






Աշակերտների իրազեկումը պրեզենտացիաների միջոցով





ԹԳԱ ստուգում /12-2 դասարան/




Ուսուցիչը ներկայացնում է ԹԳԱ- ի ամփոփ պատկերը



Այսպես անցավ ուսուցչի մեկ օրը դպրոցում:


Comments