Մեկշաբաթյա արձակուրդից հետո դպրոցի ջերմ դասասենյակներում սկսվեցին դասերը:
1. Այսօր կենսաբանության, հանրահաշվի, պատմության դասաժամերը դպրոցում
2. Բնագիտական ուցահանդես-միջոցառման նախաեզրափակիչ աշխատանքները
Ուսուցիչը ամփոփեց անցած թեման և նոր դաս հանձնարարեց 10-2 դասարանում:
Թեման`Գենետիկայի հիմնական հասկացություններն են
Աշակերտները խոսեցին ժառանգականությունից և փոփոխականությունից, պարզաբանեցին գեն,գենոմ, գենոֆոնդ, ալելային գեներ հասկացությունները: Բնութագրեցին դոմինանտ և ռեցեսիվ, գենոտիպ և ֆենոտիպ հասկացությունները:
Հումանիտար հոսքի 10-2 դասարան,
ուսուցիչ Մ. Ապրեսյան
Նոր դասի թեման էր` Մենդելի 1-ին և 2-րդ օրենքները
Հանրահաշիվի այսօրվա թեման տնտեսագիտական հոսքի
12-4 դասարանում իռացիոնալ հավասարումներն է:
12-4 դասարան
ուսուցիչ` Կ. Ջանվելյան
Հայ ժողովրդի պատմության թեման 12-2 դասարանում Հայրենական Մեծ պատերազմում հայերի ունեցած մասնակցությունն է: Ուսուցիչը հարցերի միջոցով
փորձում է ամփոփել թեման և անցնել նորին:
Ուսուցիչ` Լ. Գրիգորյան
2. Պարբերաբար մենք անդրադառնում ենք Բնագիտական ցուցահանդես-միջոցառման աշխատանքներին, որին մասնակցում են 186 և 197 հիմնական և մեր` 198 դպրոցի աշակերտները:
Բնագիտական ուցահանդես-միջոցառման
նախաեզրափակիչ աշխատանքները
Ծրագիրը իրականացնում են կենսաբանության ուսուցիչներ Մ. Ապրեսյանը և Լ. Բալայանը
Comments
Post a Comment