Նոյեմբերի 26-ին 2016թ.
<<Այբ>>ավագ դպրոցում տեղի ունեցավ <<Պատանի քիմիկոսների համահայկական 7-րդ մրցաշար>>,որին մասնակցեց թիվ 198 ավագ դպրոցի <<Կայծ>>
թիմը:
Թիմի ավագ` Դաշտոյան Անահիտ 12-3 դաս.կ/ք
Անդամներ` Բակունց Դիանա 12-3 դաս.կ/ք
Համբարձումյան Քնարիկ 12-3 դաս.կ/ք
Գրիգորյան Հասմիկ 11-2դաս. հում.հոսք :
Մրցաշարին մասնակցում էին Երևան քաղաքի և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 43 թիմեր:Առաջին անգամ մրցույթին մասնակցում
էր Արցախից ժամանած թիմը:
Մեր թիմը վաստակեց 25 միավոր /անցողիկ էր 30 միավորը/ :
Ակտիվ մասնակցելու համար մեր դպրոցի աշակերտները ստացան
հավաստագրեր և տարբեր հուշանվերներ:
Մրցույթին մասնակցելը ունեցավ դրական նշանակություն:Մեր աշակերտները ծանոթացան մրցույթի կարգին, հավատացին իրենց ուժերին և
ունեցան մեծ ոգևորություն:
Comments
Post a Comment