1. eTwinning online տարածքում գործող խմբակի աշխատանքները <Modern Art> թեմայով
3. Կենսաբանության օլիմպիադայի մարզային փուլը
1. eTwinning online տարածքում գործող խմբակի աշխատանքը <Modern Art> թեմայով շարունակվում է, որին նորգրավված է 10-րդ դասարանի հումանիտար-անգլերեն հոսքը: Այս խմբակի աշխատանքը ճանաչողական բնույթ և նպատակ ունի, որով երկու ազգերը` պորտուգալացիները և հայերը փորձում են առցանց ներկայացնել իրենց և ծանոթանալ այլ մշակույթի և մշակութային գործիչների հետ քննարկումների, կարծիքների փոխանակման,տեսաֆիլմերի միջոցով: Երկու ազգերի հասակակիցները միմյաց են ներկայացնում իրենց երկիրը, դպրոցը և ընտանիքը:
eTwinning online տարածքում գործող խմբակի ծրագիրը <Modern Art> թեմայով նախաձեռնել և իրականացնում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը, աշխատանքներին մասնակցում է անգլերենի ուսուցչուհի Մ. Ստեփանյանը:
2. Ռուսաց լեզվի <Ռուսական ժողովրդական հեքիաթներ> խմբակի աշխատանքներին ներգրավված է 10-րդ դասարանի հումանիտար-ռուսերեն հոսքից 13 աշակերտ:
Խմբակի թեման ռուսական ժողովրդական հիքիաթներն են. հեքիաթի ընտրությունը իրենցն է, որի փուլային աշխատանքներն իրականացվում են խմբակի ղեկավարի` Մ. Մեսրոպյանի հետ:
Աշխատանքի առաջին փուլը / հեքիաթի ընտրություն, աշատանքի ծանոթացում/ արդեն արված է: Երկրորդ փուլում աշակերտները աշխատում են mix ծրագրով, պատրաստվում են իրենց ձայնով ներկայացնել հեքիաթի բովանդակությունը` հիմնվելով իրենց պատրաստած պրեզենտացիաներին: Երրորդ փուլը բառային աշխատանք է: Ամբողջ ընթացքը ողղորդվում է խմբակի ղեկավարի կողմից` տրվում են խորհուրդներ, կատարվում են ուղղումներ: Խմբակի աշխատանքները կավարտվեն Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում դիտած ներկայացման քննարկմամբ, իսկ մինչ այդ սպասվում են երկար և հետաքրքիր աշխատանքներ:
3. Կենսաբանության օլիմպիադայի մարզային փուլին մասնակցում են 10-12 րդ դասարանի աշախերտները:
Comments
Post a Comment