28.02.2017թ.


1. Մենթոր դպրոցների համաժողով

2. Մայրենիի միջազգային օրվա հետ կապված Մայրենիի շաբաթ

3. Թեմատիկ գրավոր աշխատանք հանրահաշվից

4. Պատմության խմբակի մասնակիցներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան






1. Մենթոր դպրոցների համաժողովը տեղի ունեցավ  փետրվարի 25 -ին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում:  Մենթոր դպրոցները ներկայացրեցին մենթ դպրոցների հետ համագործակցության հաջողված փորձը: Համաժողովի ողջույնի խոսքը տրվեց ԿԳՆ փոխնախարար Դ. Սահակյանին, որից հետո նա ներկայացրեց օրակարգը:




Մասնակցում էին Երևանի Հայաստանի տարբեր մարզերից դպրոցներ, ովքեր ներկայացրեցին 11 մենթոր դպրոցների համագործակցության հաջողված փորձը 1+ 3 ձևաչափով: Այնուհետև ընթացան 4 խմբային քննարկումներ և ամփոփվեցին արդյունքները:










2. Մայրենիի միջազգային օրվան նվիրված դպրոցում հայտարարված էր Մայրենիի շաբաթ: Վայելչագրության մրցույթին հաջորդեց արտահայտիչ ընթերցանությունը, որին մասնակցում էին դպրոցի 10-12-րդ դասարանի աշակերտները: 
Հաղթողները հայտնի կդառնան 3-րդ փուլի ավարտին: 
Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը`  Ն. Գալստյանի ղեկավարությամբ:







3. Թեմատիկ գրավոր աշխատանք հանրահաշվից


12-րդ դասարան


                   

4. Պատմության խմբակի մասնակիցները պատմության ուսուցչուհի, խմբակի ղեկավար Ա. Ասլիբեկյանի նախաձեռնությամբ այցելեցին Հայաստանի պատմության թանգարան: 
Թեման` <Հայաստանի առաջին հանրապետությունն> էր, որն ամրապնդեց Առաջին հանրապետության տարիներին մեզ հասած նյութերին անմիջականորեն շփվելով և ականատես լենելով:



Պատմության խմբակի անդամները 
Ա. Ասլիբեկյանի ղեկավարությամբ





Comments