1. Մեր դպրոցի բանավեճի ակումբը հ.132 դպրոցում
2. Սեմինար-պարապմումք հ.88 դպրոցում
3. Թեմատիկ գրավոր աշխատանք ֆիզիկայից
1. Մեր դպրոցի բանավեճի ակումբը հ.132 դպրոցում
Բանավիճում էին հ.132 և մեր` հ.198 դպրոցի Բանավեճի ակումբի անդամները
Թեման` <Պատերազմող երկրների իշխանություները պետք է վերահսկեն ԶԼՄ-ների գործունեությունը /զանգվածային լրատվամիջոցները/
Խմբի ղեկավար` պատմության ուսուցչուհի Ա. Նիազյան
Խմբի անդամներ` Լիա, Աշխեն, Անահիտ, Հելեն, Անուշիկ
Այս բանավեճում հաղթանակ տարան մեր ակումբի աշակերտները, որը նրանց ոգևորել էր սպասվելիք բանավեճերում նույնպես հիմնավոր տեսակետներ առաջ քաշելու:
-Ես կարծում էի, որ սա կլինի իմ վերջին խաղը, քանի որ բավականին բարդ է բանավիճելը, երբ դիմացինդ նույնպես հակված է պնդելու իր դիրքորոշումը, սակայն մեր աշխատանքի արդյունքը տեսնելով, ես կմնամ և կշարունակեմ համգործակցել ակումբի ղեկավար, մեր պատմության ուսուցչուհի Ա. Նիազյանի հետ: Խոստանում եմ անել ամեն հնարավորը հաղթելու համար և զերծ մնալ տարածված աֆորիզմից, որ կարևորը մասնակցությունն է: Մենք կարևորում ենք մասնակցությունը, բայց հաղթանակը հաճելի է:
Լիա /հ. 198 ավագ դպրոց/
Բանավեճ հ.132 դպրոցում
2. Մեր և հարակից դպրոցների համագործակցության շրջանակներում այսօրվա սեմինար -պարապմունքն անցկացվեց հ. 88 հիմնական դպրոցում, որը վարում էր մեր դպրոցի պատմության ուսուցչուհի Լ. Գրիգորյանը: Մասնակցում էին հ.88 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
Թեման` Անձի ձևավորումը քաղաքացիական հասարակության գոյության պայմաններում:
1-ին փուլ
Մտագրոհի միջոցով, երեխաներն արտահայտեցին իրենց կարծիքները քաղաքացիական հասարակության մասին առհասարակ:
2-րդ փուլ
Աշակերտներին բաժանվեցին բաշխիչ նյութեր, որտեղ գրված էին ասույթներ, իսկ էջի մյուս կողմում բառերի համար հատկացված միջավայր է, որտեղ աշակերտները պետք է գրեին ասացվածքներից դուրս բերված բառերը:
Հանձնարարությունը ստանալուց հետո, նրանք պետք է լրացնեն շրջանակը և կազմեն երեք կարևոր միտք` ինչպես են պատկերացնում
1. Բնության հետ ներդաշնակ լինելու արվեստը
2. Ինքներդ ձեզ հետ ներդաշնակ լինելու արվեստը
3. Ընկերների հետ հարաբերություններ զարգացնելու արվեստը
Տրված 21 թևավոր խոսքից առանձնացված բառերը
պետք է տեղադրվեն շրջանակի համապատասխան համարի տակ
3. Թեմատիկ գրավոր աշխատանք ֆիզիկայից
Ֆիզիկա,
ԹԳԱ, 12-րդ դասարանի ֆիզմաթ հոսք
Comments
Post a Comment