1. <Արիության դաս> ՀՀ ՊՆ կողմից հաստատված <Ազգ-բանակ> ծրագրի շրջակակներում
2. <Բնագիտական խմբակի > աշխատանքները 10-րդ դասարանում
3. Ֆիզիկայի օլիմպիադայի մարզային փուլը
4. Ֆակուլտատիվ պարապմունք /ԵՊՀ-ի և մեր դպրոցի համագործակցությունը/
1. ՀՀ ՊՆ կողմից հաստատված <Ազգ-բանակ> ծրագրի շրջակակներում մեր դպրոցում պարբերաբար կանցկացվեն <Արիության դասեր>, որի նպատակն է սովորողներին և ապագա զինվորներին ծանոթացնել հայ ազատագրական պայքարի ամբողջ տարեգրությանը, զոհված և ողջ լեգենդներին: Մենք երբևէ չպետք է մոռանանք մեր պատմությունը և այն անհատներին, ովքեր կերտեցին հայի կենսագրությունը: Քանի դեռ կանք, ուրեմն մեր պատմությունը շարունակվում է, երբեմն նաև` կրկնվում:
< Այն ազգը, որը կմոռանա իր անցյալը, դատապարտված է կործանման>. <Արիության դասերը> հավերժ հիշելու և հիշողությունները փոխանցելու համար են, իսկ թեմաներն` անսպառ:
<Արիության դասը> վարում է ՀՀ ԶՈՒ կապի զորքերի և
ավտոմատացված կառավարման համակարգերի
վարչության պետ գնդապետ Թ. Շահինյանը
Թեման` ֆոտոսինթեզ և շնչառություն
Խմբակի ղեկավար` Զ. Սիրունյանը փորձի միջոցով ցույց տվեց օսլայի առաջացումը լույսի տակ:
Նպատակը`աշակերտներին պատկերացում տալ այն մասին, որ ֆոտոսինթեզի ժամանակ տերևներում մառաջանում է օսլա:
: Ֆիզիկայի օլիմպիադայի մարզային փուլը
4. ԵՊՀ-ի և մեր դպրոցի համագործակցությունը շարունակվում է: Քիմիայի ֆակուլտատիվ պարապմունքը 10-րդ դասարանի կենսաքիմիայի հոսքում վարում է ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու Հ. Ալվանջյանը:
Comments
Post a Comment