03.04.2017թ.


Ապրիլյան պատերազմից անցել է մեկ տարի


Image result for մանվել գևորգյան

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին` 
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին...


Այսպես սկսեց <Հոգեհանգիստը> ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանը, երբ հայի լինելիությունն օրհասական էր, երբ երկինքը մթնել էր մի ազգի համար, ով լույսի էր սպասում:
...Բայց մի ժողովուրդ, որ կոչված է ապրելու և արարելու, ունի ազգություն, լեզու, հավատ,  պիտի ապրի:

<Պատերազմները կարող են հետաձգվել, բայց կանխել` հնարավոր չէ>
ԵՎ այսպես, շարունակ պայքարի, ապրելու և արարելու ձգտումը շարունակվում է, այսպիսին է հայի կենսագրությունը, ու նոր չեն մեզ համար <դավ ու դառնություն>:
Ապրելու ապրիլը մեկ տարի առաջ մեզնից տարավ հարյուր և ավելի կյանք,
կյանքեր, որ տրվել էին սիրով, մայրերի բերկրանքով և սպասումով:
-Եթե խաղաղություն ես ուզում` պատերազմիր: Իսկ խաղաղությունը կյանքեր արժի ու ամեն անգամ մենք վճարում ենք այդ կյանքերը...
...Ավաղ Ամենայն հայոց բանաստեղծի <Հոգեհանգիստը> վերջինը չէր:
Ապրիլյան պատերազմի զոհ դարձավ նաև մեր դպրոցի շրջանավարտ Մանվել Արմենի Գևորգյանը: Երազանքներով, հույսերով, վեհ նպատակներով պատանին մեզ հետ չէ, մեզ հետ չեն նաև այն նահատակները, ովքեր այս հաղթանակն իրենց արյունով գրեցին ու անմահացան...


2. Մեր դպրոցը ծնողի աչքերով

Մանուկյան Նաիրա
Մասնագիտությամբ` բուժքույր

- Այս դպրոցն են ավարտել երկու աղջիկս: Նրանք այժմ սովորում են Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ-ի հոգեբանության ֆակուլտետի երրորդ և Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի առաջին կուրսում: Բարձր առաջադիմության համար Երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակներ է հատկացրել նրանց:
Այս դպրոցի 12-րդ դասարանի ֆիզմաթ հոսքում է սովորում որդիս` Իսկանդարյան Սուրենը, նա հիմնական դպրոցն ավարտել է 163- ում: Դպրոց ընտրելու գործում ես կասկած անգամ չեմ ունեցել, թեև շրջապատում ավելի մոտ ավագ գպրոցներ են եղել: Իմ  ընտրությունը ես արդեն կայացրել էի` հիմնվելով աղջիկներիս օրինակին. նրանք դպրոցից ստացել են առավելագույն գիտելիքներ և շրջապատում տարբերվել են այն առավելություններով, որը դպրոցն է տվել նրանց:
Այս տարի Սուրենը ավարտական դասարանում է և խորացված սովորում է  հոսքային առարկաները: Նախորդ տարիներին մասնակցում էր դպրոցական և արտադպրոցական  միջոցառումների` բաց դասեր բոլոր առարկաներից, միջոցառումներ` ինչպես առարկայական, այնպես էլ` թեմատիկ, դասարանով այցելում էին թանգարաններ, պատմական վայրեր:
 Տղայիս օրը դպրոցում հագեցած է անցնում, նա անգործ չի մնում, միշտ զբաղված է, և դա ինձ գոհացնում է: Նա ծրագրավորող է ուզում դառնալ, ես մեծ հույս ունեմ, որ նրա ցանկությունը կատարվելու է, ինչում իր մեծ ներդրումն ունի 198 ավագ դպրոցը` հանձինս տնօրեն Արտաշես Թորոսյանի, ով գիտելիքներ տալն ու ստանալն անխուսափելի է դարձրել կրթական համակարգում:


Comments