Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:
Նոր Նորք վարչական շրջանի 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանի կողմից իրականացվեց Վարդենիկ գյուղի հետ համագործակցությունը, որի արդյունքում երկու դպրոցի 10 և 11-րդ դասարանցիների կողմից ներկայացվեց Հովհաննես Թումանյանի <Սասունցի Դավիթ> պոեմից Դավթի և Մելիքի մենամարտը: Ապա խումբ առ խումբ քննարկեցին մենամարտը` զուգահեռներ տանելով Ապրիլյան պատերազմի հետ: Աշակերտների վերլուծությունները հետաքրքիր էին, զգացմունքային և հայրենասիրական:
Հանդիպումն անցավ 198 ավագ դպրոցի ուսուցիչների, Նոր Նորք վարչական շրջանի մասնագետ Մ․Խուրշուդյանի, Արցախյան ազատամարտի մահապարտ զինվորներ Ս. Մաթևոսյանի և Մ. Մարտիրոսյանի մասնակցությամբ:
Քննարկման ավարտին ելույթ ունեցավ ազատամարտի վետերան Ս․Մաթևոսյանը և նշեց, որ
< Դավթի ժամանակաշրջանում մենք չունեինք պետականություն, հետևաբար` չունեինք բանակ։ Այդ իսկ պատճառով Դավիթը միայնակ էր պաշտպանում հայրենիքը։ Իսկ այսօր մենք ունենք պետություն, իսկ պետությունն ունի բանակ։ Այսօր բոլոր Դավիթները միասին ծառայում են Հայոց բանակում և պաշտպանում են իրենց երկիրը>։
Արցախյան պատերազմի վետերան, մահապարտ զինվոր
Ս. Մաթևոսյանը հայրենասիրության, պայքարի և ոգու ազատության մասին
Comments
Post a Comment