25.04.2017թ.


Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով
    Ազգ-բանակ ցուցահանդես


Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողով

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Այն կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

Համաժողովին ներկա էին ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, նախարարներ, պատգամավորներ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, մարզպետներ, հասարակական կազմակերպություններ ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկներ, գիտական կենտրոնի ներկայացուցիչներ: 


Համաժողովին զուգահեռ գործում է ցուցահանդես, որը կտևի ապրիլի 21-22-ը` ժամը 11։00-ից 18։00-ն, և ապրիլի 23-ին՝ ժամը 10.00-ից 15.00-ն։ Համաժողովին նախատեսած է քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները Հայաստանում», «Ազգ-բանակ անվտանգության բանաձև» թեմաներով, այնուհետև ամփոփիչ նիստ: 



Ցուցահանդեսի կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ նախագահ Ս. Սարգսյանին ծանոթացրին իրենց ուսումնական պայմաններին, արձանագրված հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ: 







Մեր դպրոցի աշակերտները ներկա են 
Ազգ-բանակ ցուցահանդեսին 





Comments