26.04.2017թ.


1. Ուսուցանող  գնահատում 10-4 դասարանում

2. Թեմատիկ գրավոր աշխատանք հայոց լեզվից 12-րդ դասարանում

3. ՏՀՏ խմբակ, Ինժեներ ուսումնական նախագիծ



1. Ուսուցանող  գնահատում  10-4 դասարանում

Այս շաբաթ կավարտվի ուսուցանող գնահատման մեթոդով չափորոշիչային գրավորների ստուգումը 10-4 դասարանում:
Ուսումնասիրությունը անցկացվում է բոլոր առարկաներից, որով ստուգվում է նոր դասի մատուցման և յուրացման մակարդակը աշակերտի և ուսուցչի կողմից:
Դասի ավարտի 5 րոպեն տրամադրվում է այն հարցաթերթիկներին, որը պետք է լրացնեն աշակերտները, պարզելու համար նոր դասի յուրացվածության նվազագույն, միջին և առավելագույն մակարդակները:

Ֆիզիկա, 10-4 դաս.


Քիմիա, 10-4 դաս.



2. Թեմատիկ գրավոր աշխատանք հայոց լեզվից /12-րդ դասարան/







           12-րդ դասարան
 / տնտեսագիտական հոսք/

3. ՏՀՏ խմբակ, Ինժեներ ուսումնական նախագիծ

Տրված էր հանձնարարություն` ստեղծել ստվարաթղթե ռոբոտ, օգտվելով այն տեսաֆիլմի նյութից, որն աշակերտներին  ուղղորդում էր ռոբոտ պատրաստելու բոլոր քայլերը:
Աշխատանքը կատարելու համար օգտագործվում են հետևյալ պարզ նյութերը` ստվարաթուղթ, ներարկիչներ, մարտկոցներ, սոսինձ և այլն:
Ռոբոտի շարժման համար պարտադիր է կիրառել հետևյալ կանոնները`
1. Չորս գործողության համար օգտագործել 4 գործիք
2. Գործիքները առանձնացնելու համար` առանձնացնել գույներով
3. Յուրաքանչյուր գործիք պետք է աշխատեցնի մեկ  դետալ
4. Բացառել օդի առկայությունը խողովակներում


Աշխատանքը քննարկվեց, աշակերտները բաժանվեցին խմբերի, աշխատանքը պետք է հասցնեն 3-4 պարապմունքի ընթացքում:
Արդեն խմբակի անդամները երկրորդ ռոբոտն են պատրաստում, օրինակ ունենալով նախորդ ռոբոտը և տեսաֆիլմը, որն ուղղորդում է աշխատանքի ընթացքը:





Comments