1. Հայաստանում Ֆրանսիական համալսարան
/ նախապատրաստական դասընթաց, բաց դռներ/
2. Սեմինար` Բնագիտական մեթոդմիավոման ուսուցիչների մասնակցությամբ
3.Քննարկման նախապատրաստական աշխատանքներ /11-1 դաս./
Թեման`Բիզնեսում հաջողության հասած ֆրանսահայեր` Ալան Մանուկյան, Արմեն Պետրոսյան/
1. Այսօր Ֆրանսիական համալսարանում նախապատրաստական դասընթացը բաց դռների սկզբունքով էր: Ներկա էին մեր դպրոցի տնտեսագիտական հոսքերի աշակերտները:
Նախապատրաստական դասընթացը նախատեսված է ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ընդունվել ՀՖՀՀ բակալավրիատ հետևյալ չորս մասնագիտություններով` Իրավագիտություն, Կառավարում, Մարքեթինգ, Ֆինանսներ:
Դասընթացի նպատակն է դիմորդներին պատրաստել համալսարանի ընդունելության քննություններին:
Կառավարում` դասընթացը վարում է Լ. Ավետիսյանը
Թեման` Արտադրանքի և ձեռնարկության մրցակցությունը
1. Արտադրանքի մրցակցության և պահպանման ռազմավարությունը
2. Ձեռնարկության մրցակցության ապահովման, պահպանման և գնահատման ռազմավարությունը
Մարքեթինգի հիմունքներ, գործնական պարապմունք,
դասընթացը վարում են Մարքեթինգի 1-ին կուրսի ուսանողները
դասընթացը վարում են Մարքեթինգի 1-ին կուրսի ուսանողները
Թեմաները`
1. Գիտելիքների ստուգումից առաջ կրկնության կազմակերպումը
/ վարեց Լ.Բալայանը/
2. Հետազոտություն անցկացնելու մեթոդները,
Գլոբալ տաքացում / վարեց` Կ. Ադամյանը/
Սեմինարի առաջին հատվածում բնագիտական առարկաների ուսուցիչներին հանձնարարվեց ներկայացնել իրենց կողմից կատարած որևէ կրկնության դաս, կիրառելով այն մեթոդները, հնարները, փորձերը, որոնք օգտագործել են ամփոփիչ դասերի ժամանակ:
Երկրորդ հատվածում, հետազոտական աշխատանքի հիմքում, ներկայացվեց գլոբալ տաքացման ժամանակ սպասվելիք հետևանքները:
Այսպիսով` ուսուցիչները վերանայեցին, համեմատեցին իրենց կողմից կիրառվող մեթոդները: Կարելի էօգտագործել նաև գործընկերների արդեն հաջողված փորձը:
3.Քննարկման նախապատրաստական աշխատանքներ /11-1 դաս./
Թեման`Բիզնեսում հաջողության հասած ֆրանսահայեր` Ալան Մանուկյան, Արմեն Պետրոսյան
Լրացվեցին, շտկվեցին 2 խմբի կողմից պատրաստված պրեզենտացիաները: Խմբերի անդամները ներկայացնելիք ինֆորմացիան վերջնական տեսքի բերեցին, միմյանց ծանոթացրեցին իրենց կատարած աշխատանքներին, համեմատեցին, զուգահեռներ անցկացրեցին ֆրանսահայ բիզնեսմենների գործունեության միջև:
Պրեզենտացիաները վերջնական տեսքով կուղարկեն ուսուցչին, կլինի նաև օնլայն քննարկում:
Քննարկումը կլինի վաղը:
Քննարկումը 11-րդ դասարանի հետ կանցկացնի պատմության ուսուցչուհի
Ա. Նիազյանը:
Comments
Post a Comment