- Ուսուցիչների խորհրդակցություն
- Ուսուցանող գնահատում 10-3 դաարանում
- Online eTwenning ծրագրի շրջանակներում երեկվա սկայպով դասը շարունակվել է Facebook սոցիալական ցանցով:
1. Ուսուցիչների խորհրդակցություն
Խորհրդակցությունը վարում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը
Ա. Թորոսյանը առաջադրեց այն խնդիրները, որոնց պետք է առավել ուշադիր և հետևողական լինել.
- Պատրաստվել կիսամյակային գրավոր աշխատանքներին:
- Ներդպրոցական վերահսկողությունը չափորոշիչային հարցերի միջոցով իրականացման ընթքացքում անցածի իմացության ստուգման անհրաժեշտությունը:
- Բացակայությունների հաշվառումը և 120 ժամ և ավելի բացակայություն ունեցող աշակերտների խնդիրը:
- Ապրիլ ամսվա ընթացքում կայանալիք թեմատիկ և առարկայական միջոցառումների նախապատրաստում:
- Վերջին դաս-միջոցառման արարողակարգի որոշում:
2. Ուսուցանող գնահատում 10-3 դաարանում
Սա առաջին շաբաթն է, ինչ 10-3 դասարանում կատարվում է չափորոշչային գնահատում օրվա յուրաքանչյուր առարկայից՝ հարցերի միջոցով: Դասաժամի ավարտի 5 րոպեն տրամադրվում է ստուգելու դասապրոցեսի ընթացքում յուրացրած նյութի մակարդակը: Ձևակերպված հարցերն ակընկալում են հակիրճ պատասխաններ, որով էլ պարզ է դառնում աշխատանքի արդյունքը:
Հայոց պատմություն, 10-3 դաս
Կենսաբանություն, 10-3 դաս.
3.Դպրոցում իրականացվում են Online նախագծեր eTwenning ծրագրի շրջանակներում: Երեկ Պորտուգալիայի և մեր`198 դպրոցի աշակերտները սկայպի միջոցով քննարկում էին համատեղ իրականացվող նախագիծը ժամանակակից արվեստների մասին:
Online eTwenning ծրագրի շրջանակներում երեկվա սկայպով դասը շարունակվել է
Facebook սոցիալական ցանցով:
Ծրագրիը երկու երկրների հասակակիցներին համատեղել է <Ժամանակակից արվեստ> թեմայի շուրջ, որով խմբակի յուրաքանչյուր անդամ ներկայացրել է իրեն, իր երկիրը, սիրելի նկարչին, տեղեկություններ է տվել ժամանակակից նկարչի իր նախընտրած նկարի մասին. այս ամենը ներկայացվել է տեսաֆիլմերի, նկարների միջոցով: Հասակակիցները շփվել են արվեստի լեզվով, ինչն էլ օգնել է մասամբ ճանաչել միմյանց: Խմբակը վարում է անգլերենի ուսուցչուհի Մ. Ստեփանյանը:
Երեկվա շփումը չսահմանափակվեց սկայպով, այն շարունակվել է Facebook սոցիալական ցանցով, ինչից էլ ոգևորվել են խմբակի անդամներին:
Դավթյան Գայանե, 10-3 դաս.
Comments
Post a Comment