Թարգմանչաց տոնին նվիրված ստեղծագործական աշխատանքների մրցույթ



Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և «Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմը հայտարարում են ստեղծագործական աշխատանքների մրցույթ՝նվիրված Թարգմանչաց տոնին։

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտինթարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին:Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը (այս տարի՝ հոկտեմբերի 11-ին):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների ուսուցիչները և աշակերտները ինչպես անհատապեսայնպես էլ խմբերով։

Մրցույթի մասնակիցներն իրենց ընտրությամբ կարող են ներկայացնել.
•             Դասի կամ միջոցառման պլան (ուսուցիչներ) (doc, docx, pdf),
•             Լուսանկար (աշակերտներ) (jpg, լայնությունը` 1000 px-ից ոչ պակասխտությունը` 72 ppi-ից ոչ պակաս),
•             Պոստեր (աշակերտական խմբեր) (jpg, լայնությունը` 1000 px-ից ոչ պակասխտությունը` 72 ppi-ից ոչ պակաս):

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կամ խումբ կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք՝ այն էլեկտրոնային փոստով ուղարկելով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ nora@ktak.am էլեկտրոնայինհասցեիննշելով աշխատանքի անվանումըհեղինակի անուն-ազգանունըտարիքը (դասարանըև ուսումնական հաստատության անվանումը։ Կից պետք է ուղարկել նաև համառոտ մեկնաբանություն աշխատանքիմասին։ Խմբով (կամ դասարանովներկայացնելու դեպքում պետք է նշվի խմբի անվանումը և խմբի անդամների տվյալները (այն տեսքովինչ անհատների դեպքում)։

Մրցութային աշխատանքներն ուղարկելու վերջնաժամկետը հոկտեմբերի 11-ն է։

Մրցույթի հանձնաժողովը կամփոփի և հոկտեմբերի 23-ին կհրապարակի մրցույթի արդյունքները։ Մրցանակակիրները կարժանանան պատվոգրերի և խրախուսական նվերների:
Հետաքրքիր աշխատանքները կտեղադրվեն Հայկական կրթական միջավայրումմասնավորապես՝ «Պաշարների շտեմարան» կայքում (http://lib.armedu.am/)։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմ

Comments