Լեհաստանի մայրաքաղաք
Վարշավայում հոկտեմբերի 5-7 տեղի ունեցավ կոնֆերանս նվիրված §Ամառային ակադեմիայի¦ 5 ամյակին,
որին մասնակցում էր նաև 198 ավագ դպրոցի պատմության
և հասարակագիտության ուսուցիչ Լ.Գրիգորյանը: Կոնֆերանսին մասնակցելու հրավեր էին
ստացել Հայաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Թուրքիայի,
Ռուսաստանի, Մոլդովայի ,Լեհաստանի ներկայացուցիչները:Կոնֆերանսի կարևոր մասն էր կազմում
մասնակից երկրների ներկայացրած պոստեռների
ցուցադրությունը.198 ավագ դպրոցի պոստեռը առանձնանում էր իր այլընտրանքային լուծումներով այն է՝
ներկայացնել «Ժողովրդավարությունը դպրոցում» ծրագրի շրջանակներում իրականացրած
գործողությունների շարքը: Ներկայացված պոստեռները մեծ հետաքրքրություն առաջացրեցին
ներկաների մոտ,ովքեր ցանկություն հայտնեցին մանրամասն
ուսումնասիրելու և իրենց գոհունակությունը հայտնելու կատարված աշխատանքի համար:Կոնֆերանսը
մեկնարկեց §Ամառային ակադեմիայի¦ գործունեության
վերաբերյալ կարճատև ֆիլմով,իրենց ողջույնի խոսքն ասացին ԵՄ և Լեհաստանի
կրթության զարգացման կենտրոնի ներկայացուցիչները,ովքեր ամփոփեցին, գնահատեցին դպրոցների
կատարած աշխատանքը ժողովրդավարության զարգացման գործում:Ձևավորած խմբերի ներսում կատարվեց
փորձի փոխանակում,ավարտին ներկայացվեց յուրաքանչյուր խմբի ձեռքբերումները ժողովրդավարության
զարգացման մեջ:Կազմակերպիչների կողմից ակնկալվում է ծրագիրը ներպետականից վերածել միջպետականի և հնարավորություն
ստեղծել ժողովրդավարության զարգացման գործընթացում համագործակցությունը այլ պետությունների
դպրոցների ներկայացուցիչների հետ: Կոնֆերանսի
կազմակերպիչները տպավորվածեին մասնակիցների տեղեկացվածությամբ և նրանք վստահություն հայտնեցին,որ ժողովրդավարացման գործընթացը
կայուն զարգացում է ապրում ի շնորհիվ
նվիրյալ մանկավարժների:
Comments
Post a Comment