Քիմիայի դաս ԵՊՀ-ում:

Հոկտեմբերի 2-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 114 դասարանի կենսաքիմիա հոսքի աշակերտները քիմիայի ուսուցչուհի՝ Լ. Բալայանի հետ այցելեցին ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի օրգանական քիմիայի լաբորատորիա:Օրգանական քիմիայի դասախոս Հ. Ալվանդյանը և քիմիական գիտությունների թեկնածու Արմեն Գալստյանը շատ ջերմ ընդունեցին մեր դպրոցի աշակերտներին:
                Արմեն Գալստյանը կատարեց բազմաթիվ հետաքրքիր փորձեր անօրգանական և օրգանական քիմիայից:Մեր աշակերտները ակտիվ պատասխանում էին նրա կողմից առաջադրված հարցերին և մեծ հետաքրքրությամբ դիտում  փորձերը:
                Աշակերտները մեծ գոհունակությամբ վերադարձան:
                Այցի նպատակը՝ տեսական գիտելիքների ամրապնդումը քիմիական փորձորով , որի արդյունքը եղավ մեծ հետաքրքրության առաջացումը առարկայի նկատմամբ:

                Շնորհակալություն դպրոցի տնօրինությանը այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:






Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը