«Հրդեհի ժամանակ աշխատակիցների և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով օբյեկտային վարժանք
2014 թ-ի հոկտեմբերի 10-ին Նոր Նորք վարչական շրջանում
գործող թիվ 198 ավագ դպրոցում, ժամը 12:00-ին անց է կացվել «Հրդեհի ժամանակ աշխատակիցների և աշակերտների պաշտպանության միջոցառումների
կազմակերպումը և իրականացումը» թեմայով օբյեկտային
վարժանք:
Վարժանքի նպատակն
էր` կատարելագործել դպրոցի ՔՊ կազմավորումների գործնական հմտությունները` դպրոցում հրդեհի առաջացման դեպքում, ստուգել ՔՊ կազմավորումների
պատրաստվածությունը հրդեհի դեպքում իր արջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ:
Վարժանքին ներգրավված էին` դպրոցի ղեկավար կազմը, դպրոցի աշխատակազմը, ՔՊ
կազմավորումները, 8-12-րդ դասարանների աշակերտները:
Վարժանքին ներկա են գտնվել ԵՓՎ Նոր Նորք բաժնի ավագ հրահանգիչներ` փ/ծ
ավագ լեյտենանտ Ա.Բաբայանը և փ/ծ լ-տ Գ.Գևորգյանը:
Վարժանքին
առավել լավ պատրաստված էր փրկարարական խումբը, նրանք շատ արագ իրականացրեցին
որոնողափրկարարական աշխատանքները, արդյունքում հայտնաբերելով պայմանական
տուժածներին դուրս բերեցին անվտանգ տարածք և հանձնեցին բուժկետ:
Comments
Post a Comment