Այցելություն կենդանաբանական այգի

<<Վիրտուալ կենդանաբանական այգի>> ուսումնական նախագիծը իրականացվում է դպրոցի 10-րդ դասարանցիների հետ ամեն ուսումնական տարի: Այս տարի ուսումնական նախագիծը իրականացնում է դպրոցի կենսաբանության լաբարանտ Խաչիկ Թորոսյանը: Նախագծին մասնակցում են 10_3 դասարանի աշակերտները: Այս դասարանը խորացված ուսումնասիրում է կենսաբանություն և քիմիա առարկաները:
Նախագծի շրջնականերում կազմակերպվեց այցելություն կենդանաբանական այգի:
Այցելության նպատակն էր աշակերտներին ծանոթացնել կենդանաբանական այգու կառուցվածքին և ֆունկցիաներին, այնտեղ պահվող կենդանիներին, նրանց կերակրման եղանակներին և իրականացվող լաբորատոր հետազոտություններին: Լաբարատոր ուսումնասիրությունները իրականացվեցին լաբորանտ Խաչիկ Թորոսյանի կողմից, աշակերտների մասնակցությամբ: Դպրոց վերադառնալով աշակերտները գրավոր աշխատանքի ձևով ներկայացրեցին լաբորատոր հետազոտությունը: Աշակերտները ավելի մանրամասն ուսումնասիրեցին այն կենդանիների պահպանման պայմաներին, սննդակարգին և առողջական խնդիրներին, որոնց ուսումնասիրում են նախագծի շրջանակներում:


  















Comments