Սեպտեմբեին կենսաբանության թեմատիկ գրավորները կազմեցի Socrative.com կայքի միջոցով: ԹԳԱ նյութը տրամադրեց կենսաբանության ուսուցիչ, ՄՄ նախագահ Զ.Սիրունյանը:
Այս կայքը նախատեսված է գրավոր աշխատանքներ կազմակերպելու համար: Գրանցվելով կայքում մենք ունենում ենք մեր <դասասենյանկը> որտեղ պահվում են մեր կազմած գրավորները: Գրավոր աշխատանքները կարող են ընդգրկել երեք տեսակի հարցեր՝
Թեստային
Տեսական, կարճ պատասխան պահանջող հարցեր
և <ճիշտ կամ սխալ>
Մենք կարող ենք միավորել այս երեք տիպի հարցերը մեկ գրավորի մեջ կամ ընտրել նրանք՝ որ նախընտրում ենք: Այս ամենի առավելությունը կայանում է նրանում, որ այլևս պետք չէ ստուգել գրավորները: Հարցերը տեղադրելիս մենք նշում ենք ճիշտ պատասխանը և համակարգը մեզ ցուցադրում է և գրավորի ընթացքում և վերջում, թէ որ աշակերտն է ճիշտ պատասխանել, իսկ որ աշակերտը՝ սխալ:
Սեպտեմբերի առաջին շաբաթից մենք սկսեցինք <<Վիրտուալ կենդանաբանական այգի խմնակը>>: Այս խմբակին մասնացեցին 10-րդ դասարանի խորացված կենսաբանություն ուսումնասիրող աշակերտները: Նրանցից յուրաքանչյուրը ընտրեց մի կենդանի՝ կաթնասուն, որը առկա է մեր կենդանաբանական այգում: Աշակերտները սկսեցին տեղեկատվություն հավաքել այդ կենդանիների մաին և պատրաստեցին սալիկաշար PowerPoint ծրագրի միջոցով՝
>
Մայիսի 1-ին աշակերտները կայցելեն կենդանաբանական այգի և ամեն աշակերտ կանգնելով իր կենդանու մոտ կպատմի այցելուներին նրա մասին:
Սեպտեմբեր ամսին տեղի են ունեցե նաև բազմաթիվ ֆիլմերի դիտումներ կենսաբանության դասերի գործնական հատվածում՝
11-րդ դասարան
12-րդ դասարան
Comments
Post a Comment