2014թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի N 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ ասմունքի մրցույթ ՝ նվիրված
հայ ազգային բանաստեղծ Հովհաննես Թումանյանի
145-ամյա և խոսքի վարպետ Ավետիք Իսահակյանի140-ամյա
հոբելյաններին:
Միջոցառմանը մասնակցում էին և՛ավագ դպրոցի ,և՛
9-րդ ,8-րդ դասարանների աշակերտները: Մասնակիցներն
իրենք էին ընտրել բանաստեղծությունները: Երեխաների ասմունքը
լսեց և գնահատեց հանձնաժողովը , որի
մեջ ընդգրկված էին ոչ միայն հայոց լեզվի և հայ գրականության մեթոդմիավորման բոլոր ուսուցիչները, այլև տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով
տեղակալ Ն.Հովսեփյանը: Երեխաներին ողջունեց Ն.Գալստյանը,մաղթեց
նրանց հաղթանակ և հաջողություն:Մասնակիցներին լսելուց հետո հանձնաժողովը քննարկեց և որոշեց ասմունքի –փառատոնի 2-րդ մարզային փուլ ուղարկել
հետևյալ աշակերտներին՝
1.Իսպիրյան
Արուսյակ Արմենի -12-2 դասարան
2.Հովհաննիսյան
Աբգար Արթուրի -11-1 դասարան
3.Գրիգորյան
Ստելլա 11-3դասարան
4.Զաքարյան
Հելեն -9-1 դասարան:
Comments
Post a Comment