Փարաջանովի հետադարձ լույսը

        
2014թ-ի  Հոկտեմբերի 10-ին  Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ
<<Փարաջանովի հետադարձ լույսը>>խորագրով ծրագրի հաշվետու ցուցահանդես մրցույթը:
Մրցույթին ներկայացվել էր երկու կոլաժ՝ << Տիեզերական մարդ>> և<< Հայկական էսքիզներ>>:
Ներկայացված աշխատանքներից երկուսն էլ անցան հանրապետական փուլ:
Մինչ այդ հունիս ամսին կազմակերպվել էր այցելություն Փարաջանովի թանգարան՝ նախապես կազմված շնորհալի աշակերտների խմբով:  Որից հետո սեպտեմբերին խմբի  աշակերտների ուժերով ստեղծվեցին  <Տիեզերական մարդ> և <Հայկական էսքիզներ> կոլաժները: Աշակերտները  Փարաջանովին ներկայացրել են, որպես տիեզերական  մտածողությամբ  մարդ և իր նկարահանած ֆիլմերից նկարներ: Հայկական էսքիզներում պատկերել են հայկական խորհրդանիշներ, Հայկ նահապետին և հայ կնոջ կերպար, ազգային տարազով:
Աշակերտները աշխատեցին մեծ ոգևորվածությամբ: Շնորհալի աշակերտներն էին՝ Աղամյան Մարգարիտա, Ամիրաղյան Անիտա, Անդրեասյան Գրետա, Սաֆարյան Լեյլա, Ավետիսյան Լիլիթ, Հակոբջանյան Ինգա, Հովհաննիսյան Լիդա, Սահակյան Անժելիկա, Սերգոյան Հասմիկ, Չուխաջյան Իննա:


 










Comments