Հոկտեմբերի
12-ին Էրեբունի-Երևան 2796 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանում՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում, կայացավ Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի բացմանը հանդիսավոր արարողությունը, որին մասնակցություն ունեցավ նաև 198 ավագ դպրոցը: Յուրաքանչյուր դպրոց
ներկայացրել էր աշնան բերք ու բարիքով ձևավորված սեղաններ, որոնք տոնակատարությանը
մեծ շուք տվեցին: Ազգային խորհրդանիշերով պատրաստած աշխատանքը՝ աշնան բարիքներով
ձևավորված, տոնը դարձրել էր ավելի գունեղ և ավելի տպավորիչ:Միջոցառման վերջում այգում
կազմակերպվեց հյուրասիրություն աշնան
բարիքներով: Ազգային ոգու գիտակցությանը միախառնվեց ներկաների ոգևորությունը և
խանդավառությունը:
Comments
Post a Comment