Նոյեմբերի 10-ին
ժամը 15:00
ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
թեմայով
Միջոցառման կազմակերպման ընթացքը
- Դպրոցում ստեղծել աշխատանքային խումբ:
Մեր դպրոցի աշխատանքային խմբի անդամներն են
Արտաշես Թորոսյան դպրոցի տնօրեն
Նվարդ Հովսեփյան տնօրենի տեղակալ
Լիլիթ Գրիգորյան պատմության ուսուցիչ
Խաչիկ Թորոսյան կենսաբանության լաբորանտ
Մարինե Ապրեսյան ծնողական խորհրդի նախագահ - Խորացվա ուսուցման առարկաների համար ստեղծել չորս-հինգ հոգանոց աշակերտների խմբեր: Խմբերին աջակցում են աշխատանքային խմբի անդամները և ծնողները:
- Աշակերտներին բաժանել http://www.unesco.org/new/fileadmin/MULTIMEDIA/HQ/SC/pdf/Poster_WSD_2014_Blank.pdf
պոստեռը և առաջարկել դրա վրա Հայերեն լեզվով ավելացնել համապատասխան տեքստ: Պոստեռը տեղադրել դպրոցի կայքում: - Խմբերին հանձնարարել ուսումնասիրել համացանցը և այնտեղից դուրս բերել վերջին տարիների ընթացքում ուսումնասիրվող գիտության մեջ իրականացված զարգացումները և ընտրելով դրանցից երկուսը նկարագրել, թե ինչ ազդեցություն են դրանք ունեցել աշխարհում զարգացման և խաղաղության հաստատման, պահպանման վրա:
- Խմբերին հանձնարարել իրենց ուսումնասիրության հիման վրա ստեղծել պոստեռ:
- Պոստեռը տեղադրել դպրոցի կայքում:
- Պոստեռը ներկայացնել նոյեմբերի 10-ին դպրոցում կազմակերպվող ցուցահանդեսում:
Comments
Post a Comment